Հրատապ թեմա Հայաստանում
Միայն տղաներ, նաև տղաներ. Հոգեբանությո՞ւն

Հոգեբանները փաստում են` յուրաքանչյուր հայր ցանկանում է տղա երեխա ունենալ և միայն աղջիկներ ունենալով` իրեն լիարժեք չի զգում: Չվիճարկելով հոգեբանների ասածները` խնդրի ասիական կամ եվրոպական մոտեցումնեով, ամրագրենք, որ, իրոք, հայ օջախներում ժամանակին, եթե միայն աղջիկներ էին ծնվում, այնքան երեխա էին ունենում, մինչև տղա ծնվեր: Վերջին աղջկան էլ երբեմն անվանակոչում էին Բավական կամ Հերիք, ցանկանալով վերջ դնել աղջիկների լույս աշխարհ գալուն:
Ժամանակներն այժմ փոխվել են, երբ մի քանի աղջիկ են ունենում` սեռը ստուգում են, ու` կողմնորոշվում: Մասնագետները փաստում են` սելեկտիվ աբորտների խնդիր մեր երկրում իրոք կա:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն Հայաստանում 2011թ.-ին յուրաքանչյուր ծնված 100 աղջկա դեպքում ծնվել է 114 տղա:
Այլընտրանքյաին ժողովրդական առողջապահական հետազոտության համաձայն, որը կատարվում է 5 տարին մեկ անգամ 2000 թ.-ին 1000 կնոջ հաշվարկով գրանցվել է 81 աբորտ, 2005թ-ին 1000 կնոջ հաշվարկով` 54, 2010` 28. աբորտների թիվը 3 անգամ կրճատվել է:
Պաշտոնական թվերը հավաստում են, որ 2009թ.-ին Հայաստանի բուժհիմնարկներում գրանցվել է 10 140, իսկ 2010թ.-ին` 8 577 աբորտ. 2011թ.-ի տվյալները դեռևս ամփոփված չեն:
Իսկ թե ինչու են պաշտոնական թվերն ու այլընտրանքային տվյալները տարբեր, ՀՀ առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանի բնորոշմամբ, լավացել է գրանցումը:
Նա նաև կարևորեց աբորտների ժամանակ մայրական մահացության բացակայությունը, սակայն նշեց, որ մի դեպք 2007թ.-ին է գրանցվել, երբ կինը մահացել է ոչ թե աբորտից, այլ անզգայացումից. ունեցել է անաֆիլակտիկ շոկ:
ԱՆ ներկայացուցիչը նաև բացառեց մեր երկրում տնային պայմաններում, կրիմինալ աբորտները, պարզաբանելով, որ եթե լիներ, տեղեկատվություն կունենային:
Սելեկտիվ աբորտ. Տղա ենք ուզում
Սելեկտիվ աբորտը խնդիր է, հայ ընտանիքները ցանկանում են տղա երեխա ունենալ, եթե չունեն, իսկ եթե աղջիկ չունեն` նման քայլի չեն գնում:
Այժմ առողջապահության նախարարությունը ՄԱԿ-ի բնակչության հիմանդրամի հետ հետ համատեղ ուսումնասիրելու է սելեկտիվ աբորտի խորքային պատճառները:
Գ. Ավագյանը նշեց, որ նախապատվություն տալիս են տղաներին, որովհետև վերջին տարիներին հայ ընտանիքներում հիմնականում երկու երեխա է ծնվում և ընտանիքը ցանկանում է տղա և աղջիկ երեխաներ ունենալ:
«Չեմ կարող դատապարտել, սակայն դատապարտելի է, որ հղիությունը մեծ ժամկետում են ընդհատում: Այժմ սաղմի սեռը կարող են 11-12 շաբաթականում որոշել, իսկ մինչև 12 շաբաթական հղիության արհեստական ընդհատում թույլատրվում է»,- հաղորդեց ԱՆ ներկայացուցիչը:
Այնուամենայնիվ նա դեմ է հղիության ընդհատմանն ընդհարապես, սակայն հավաստիացրեց, որ մեր դեպքում խնդիր ունենք ազդելու մարդկանց հոգեբանության վրա, նաև կարիք կա, որ աշխատանքներ տարվի աղջիկների ծնունդը խրախուսելու համար, նաև ֆինանսական:
Սելեկտիվ աբորտ
Սելեկտիվ աբորտը բերում է աղջիկների պակասի, որը, կարծես թե Հայաստանում չի զգացվում: Միգրացիան, որ վերջին տարիներին մեծ թիվ է կազմում, այս խնդիրը «հավասարակշռել է»: Հիմնականում երիտասարդ տղաներն են մեկնում արտագնա աշխատանքի, աղջիկների պակաս չի զգացվում, թերևս` հակառակը:
Ըստ վիճակագրության, առաջին ծնունդի դեպքում 100 աղջիկ երեխային ընկնում է 105 տղա երեխա, երկրորդ ծնունդի դեպքում 100 աղջիկ երեխային 112 տղա, և երրորդ ծնված երեխաների դեպքում 100 աղջկան` 148 տղա:
Տղա-աղջիկ հարաբերակցությունը, թերևս մեծ տարբերություն է տալիս երրորդ ծնված երեխաների դեպքում, թերևս սա այն դեպքն է, երբ ընտանիքում կան աղջիկներ և ցանկանում են տղա երեխա ունենալ: Ինչևէ:
Մինչև մայրանալը`
Վիճակագրությունը փաստում է, որ անպտղության թվի կտրուկ փոփոխություններ չկան, սակայն նկատվում է խնդիր թե տղաների, թե աղջիկների մոտ:
Մասնագետները ուշ հղիանալը բացատարում են երբեմն հագուստի առանձնահատկություններով, նաև ճիշտ սննդակարգի, հանգիստ ապերլակերպի և մի շարք այլ գործոններով:
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Սաթենիկ Մաթևոսյանը խնդրի առնչությամբ նշեց, որ անպտղությունը շատ հաճախ պայմանավորված է սեռավարակ հիվանդություններով: Անպտղության հաջորդ խումբը կազմում են հորմոնային հիվանդությունները, նաև կա տղամարդու անպտղություն, երբ սերմնաբջիջները կենսունակ չեն լինում և որակային հատկանիշներն իրենց բարձրության վրա չեն գտնվում. Սերմը չի առաջացնում հղիություն:
Թեև անպտղության գործոնները մի քանիսն են, սակայն բժշկուհին հավաստեց, որ ամուսնությունից մեկ տարի անց, եթե զույգը ապրում է ազատ սեռական կյանքով և չի հղիանում, արդեն կարելի է անհանգստանալ` դիմել բժշկի՝ ստուգվելու համար:
Իսկ թե ինչո՞ւ են հայ ընտանիքներն այժմ գերադասում երկու երեխա ունենալ, բժշկուհին բացատրում է սոցիալական խնդիրներով, ոչ ստաբիլ կենսակերպով:
Նրա կարծիքով հասարակությունը, պետությունը պետք է խրախուսեն երեխաների ծնունդը. Տարբեր միջոցներ կան:
Առաջին հղիություն
Առաջին հղիությունը ընդհատելը կարող է բերել անպտղության: Ս. Մաթևոսյանը նշեց, որ սննդակարգը, էկոլոգիան կարող են բերել անպտղության, բայց դրանք շատ ուղղակիորեն ազդեցություն չունեն, ազդեցություն ունեն արդեն հղիության ժամանակ հղի կնոջ սննդակարգը, վնասակար սովորությունները:
Կարելի է խոսել նաև անորեքսիայի մասին, երբ հղի կինը սնունդ գրեթե չի ընդունում, իր մոտ փսխումներ է առաջացնում, որպեսզի չգիրանա: Բժշկուհու կարծիքով, այդպիսի պահվածքը` հիվանդություն է:
Չամուսնացած աղջիկներ
Իրավիճակը Հայաստանում այնպիսին է, որ կանայք ամուսնական դաշն կնքելու համար հայտնվելով ընտրվողի դերում շատ հաճախ մնում են առանց ընտրվելու և առանց ընտրելու իրավունքի. Կարճ ասած՝ չեն ամուսնանում: Ինչպես վարվել:
Կանայք կան, ովքեր նախընտրում են միջին տարիքում մեկ երեխա ուենալ, կանայք կան, ովքեր զուգընկեր են նախընտրում` ոչ բացահայտ: Խնդիրն անհատական է: Աղջիկներ էլ կան, ովքեր մարմնական սերը չեն ընդունում առանց ամուսնության. Խնդիրը բարոյահոգեբանական, նաև ավանդույթների դաշտում է, հետևապես անդատապարտելի և անմեկնաբանելի:
Երեխաների ռազմավարություն
Մարդկային երջանկություն: Տուն, ընտանիք, երեխաներ, ծնողներ: Մարդկային երազանքներ, որոնց անբաժան մասն են կազմում երեխաները, իզուր չէ, որ շատ հաճախ այն ընտանիքներում, որտեղ երեխաներ չեն ծնվում՝ փլուզվում են:
Տղա և աղջիկ, և որպեսզի կանայք չդիմեն աբորտների, նաև սելեկտիվ աբորտների, կարիք կա ընտանիքի նկատմամբ պետության վերաբերմունքի:
Վերապահում` հոգատար վերաբերմունքի:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն